06/04/2021 10:28
Հայ-ռուսական հարաբերությունների բնույթը կախված չէ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. ՀՀ վարչապետ
Հայ-ռուսական հարաբերությունների բնույթը կախված չէ Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ և լայնածավալ են: Դրանք հիմնվում են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այս հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից», - ասել է Փաշինյանը՝ Ռուսաստան աշխատանքային այցի նախաշեմին:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: