06/04/2021 12:35
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նկատմամբ
ԱՄՆ Պետքարտուղարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) նկատմամբ, որը գործարքներ է Ռուսաստանի պաշտպանական հատվածով: Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина»-ն՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ռեգիստրին:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սահմանել է պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն SSB-ի, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և երեք այլ ղեկավարների դեմ՝ «Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալով պատժամիջոցների միջոցով»: ԱՄՆ-ում նրանց ակտիվները սառեցված են, և նրանց վիզա չի տրամադրվի:
SSB-ի նկատմամբ նույնպես արգելքներ են դրվում ամերիկյան արտադրանքի արտահանման վրա: Արգելվում է 10 միլիոն դոլարից ավելի SSB-ին վարկերի տրամադրումը: