06/04/2021 13:50
Ստվերը կա և միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է. ՊԵԿ նախագահ
Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե այժմ բիզնեսի քանի՞ տոկոսն է ստվերում, ՊԵԿ նախագահը պատասխանեց.
«Ստվերի մասին գնահատականներին դեռևս վաղ է անդրադառնալ։ Ստվերը կա և միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի։ Իսկ թե ստվերը ինչքան է կազմում, ներկայում մենք գնահատում ենք և այդ աշխատանքները ընթացի մեջ են»։