06/04/2021 13:33
Իրանում ուկրաինական Boeing գործով մեղադրանք է առաջադրել տասը պաշտոնատար անձի
Իրանում մեղադրանք են առաջադրել տասy պաշտոնյայի՝ 2020-ի սկզբին Թեհրանում ուկրաինական Boeing մարդատար ինքնաթիռի կործանման համար, հատնել է նահանգի նախկին դատախազ Գոլամաբբաս Թորքին:
Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, նա այս մասին հայտնել է իր իրավահաջորդին լիազորությունները փոխանցելու արարողության ժամանակ:
«Ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով ներգրավված տասը պաշտոնյա պատասխանատվության է ենթարկվել: Անհրաժեշտ եզրակացությունները կարվեն դատարանում», - ասել է Թեհրանի նախկին դատախազը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել էր Թեհրանի մոտակայքում Boeing- ի կործանման մասին Իրանի զեկույցը: