06/04/2021 15:27
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականներն ապրիլի 8-9-ը համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Թուրքիայի հետ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների առաջիկա անցկացման մասին:
«Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները, Պաշտպանության նախարարությունների համատեղ տարեկան ծրագրին համապատասխան, ապրիլի 8-ից կսկսեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Զորավարժությունները, որոնք կանցկացվեն Ադրբեջանում, տեղի կունենան ընդհանուր զորավարժարաններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների հիմնական նպատակն ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումն ու մարտունակության բարձրացումն է: