06/04/2021 18:35
Ռումինիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ
Ռումինիայում գրանցվել է COVID-19 «բրիտանական» շտամը: Կորնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել Սուչավա քաղաքի մի բնակչի մոտ, որը վերջին ժամանակներում չէր եղել Մեծ Բրիտանիայում, գրում է News Maker-ը:
Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ վարակի նոր տարբերակը նվազեցնում է COVID պատվաստանյութերի արդյունավետությունը:
Ավելի վաղ վիրուսի այդ շտամը հայտնաբերվել էր Ճապոնիայում, Ինդոնեզիայում և Բրազիլիայում: