06/04/2021 11:00
Երեք տարի առաջ Վատիկանի պարտեզներում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը (Տեսանյութ)
Երեք տարի առաջ՝ ապրիլի 5-ին, Վատիկանի պարտեզներում բացվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը:
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում: Հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը:
Նախաձեռնությունն իրականություն էր դարձել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի ջանքերով: