06/04/2021 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 760 դեպք, մահացել է 22 մարդ
Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 197 873 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 760-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 177 601 (+712) մարդ, այս պահին բուժվում է 15 713 (+26):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4559 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3627 (+13), իսկ այլ պատճառներով՝ 932 (+9):
Վերջին մեկ օրում մահացել է 22 մարդ: