06/04/2021 13:39
Տնտեսական բում չեղավ. իմքայլական պատգամավոր
Եթե այս պահին պարտք վերցնելով թոշակ կամ աշխատավարձ բարձրացնենք, խնդիրը չի լուծվի, դա ավելի մեծ գնաճի է բերելու, անդրադառնալով տնտեսական ներկա վիճակին՝ լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա արձանագրեց, որ տնտեսական բում չեղավ: Պատգամավորի խոսքով՝ 2019թ-ին անցնցում մեկ տարի ենք ունեցել:
Ի պատասխան լրագրողների մեջբերմանը, թե քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ներդրումներ չեն արվի՝ Թունյանն ասաց.
«Ներդրումները կոնկրետ անձերի հետ կապելը սխալ է»: