07/04/2021 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1025 դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 198 898 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1025-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 178 227 (+626) մարդ, այս պահին բուժվում է 16 088 (+375):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4583 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3647 (+20), իսկ այլ պատճառներով՝ 936 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 24 մարդ: