07/04/2021 12:45
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի Հայաստանից իր գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և այլ հարցեր, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Ապրիլի 7-ին Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - նշել են ՌԴ ՊՆ-ից: