07/04/2021 13:12
Եվրահանձնաժողովի ղեկավարին տեղ չի հատկացվել Էրդողանի հետ հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չի հասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում, գրում է The Washington Post-ը:
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ ԵՀ ղեկավարը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ այնտեղ ընդամենը երկու աթոռ կար, որոնցից մեկը վերցրել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Արդյունքում, ֆոն դեր Լայենը ստիպված էր բազմոցին նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի դիմաց, որն ըստ դիվանագիտական արձանագրության ավելի ցածր աստիճան է: