07/04/2021 17:24
Չեխիայում Առողջապահության նախարարին պաշտոնանկ են արել
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը աշխատանքից ազատել է երկրի առողջապահության նախարար Յան Բլատնիին:
Այս մասին հայտնում է Չեխական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ այս պաշտոնը կզբաղեցնի Պրահայի Վինոգրադի շրջանի ֆակուլտետային հիվանդանոցի ներկայիս գլխավոր բժիշկ Պետեր Արենբերգը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Չեխիայի առողջապահության նախարարության նոր ղեկավարն իր պարտականությունները կսկսի այսօր: