07/04/2021 16:40
Իտալական ԶԼՄ-ները հայտնում են Բեռլուսկոնիի հոսպիտալացման մասին
«Հառաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է la Repubblica թերթը:
Երեքշաբթի քաղաքական գործիչն անցել է հետազոտություն Միլանի Սան Ռաֆաել կլինիկայում, որից հետո բժիշկները որոշել են նրան թողնել բժշկական հաստատությունում՝ հետագա հետազոտման համար:
Ինչպես նշվել է, 84-ամյա Բեռլուսկոնին Զատկի արձակուրդներն անցկացրել է դստեր մոտ: Նա հիվանդանոց է մեկնել ուղղաթիռով: