07/04/2021 14:54
Կանանցից մեկը պատմեց, որ նաև բաժնում են իր նկատմամբ բռնություն կիրառել. Նարեկ Մալյան
Ոստիկաններին կոչ եմ անում նախ տղամարդ լինել, հետո՝ ոստիկան, լրագրողների հետ զրուցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Այս նույն ոստիկանները երեկոյան կգնան իրենց մայրերի ու կանանց ապրիլի 7-ը կշնորհավերեն, բայց մի քանի ժամ առաջ կանանց պարկացնում էին գետնին, բռնություն կիրառում», - ասաց Մալյանը:
Նա նաև տեղեկացրեց՝ կանանցից մեկը պատմել է, որ նաև բաժնում են իր նկատմամբ բռնություն կիրառել։
Նշենք, որ կանայք օսմանական գլխարկ՝ ֆես էին տարել կառավարության շենք:
Անդրադառնալով դրան՝ Նարեկ Մալյանը նկատեց.
«Թուրքական օրակարգ են սպասարկում, էդ ֆեսից տենց վատ են զգո՞ւմ: Թող վատ զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում ա Նիկոլ Փաշինյանի դեմքին: Արդեն «ափաշքյարա» թուրքերի օրակարգ են սպասակում: Չեն թաքցնում: Էդ ֆեսը դնեն գլխներին, կառավարության նիստերը դրանով անեն, մենք էլ իմանանք՝ թուրքերը եկել, գրավել են երկիրը, մեր որոշումը կայացնենք», - նշեց Մալյանը։