07/04/2021 14:08
Կառավարության մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի. նրանց թվում պատերազմի զոհերի հարազատներ են
Կառավարության շենքի մոտից բերման ենթարկվածների խմբում են նաև պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուրստրը, Օմարում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը, հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման երթի մասնակից կանացից մեկը:
Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ բերման ենթարկվածների թիվը 15 է:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտից շարժվեցին Կենտրոն ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» շարժումն այսօր կանանց երթ էր կազմակերպել դեպի կառավարության շենք՝ պահանջելով իշխանության հրաժարականը: