07/04/2021 15:53
«ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
Այսօր կառավարության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը։
Ավելի ուշ արձանագրություն է կազմվել և Համեստ Երիցյանն ազատ է արձակվել։
Նշենք, որ կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած բողոքի երթի մասնակից կանանց:
Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը 15 է:
Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։