07/04/2021 12:27
Իրանը գնահատել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հեռանկարները
Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք բանակցել միջուկային գործարքի շուրջ 4+1 ձևաչափով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ես երեկ կայացած հանդիպմամբ միջազգային հարաբերությունների նոր էջ բացեցի, եթե Վաշինգտոնը ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կարող ենք բանակցել 4 + 1 ձևաչափով», - ասել է Ռոհանին կառավարության նիստում:
Իրանի նախագահը նաև հավելել է, որ երեքշաբթի Վիեննայում տեղի ունեցած Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի նիստից հետո սկսվել է միջազգային հարաբերությունների և միջուկային գործարքի պատմության նոր փուլ: