07/04/2021 11:26
Եթե Հրանտ Բագրատյանն ապացուցեց՝ 2020թ. 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է խնդրի. Բաբկեն Թունյան
2020 թվականի ընթացքում պետական համակարգում 120 միլիոն դոլարի պարգևավճար չի եղել, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ Սևանում հրավիրված հանրահավաքին այդպիսի հայտարարություն է արել։ Հրանտ Բագրատյանի պնդումները սուտ են։ Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ անցյալ տարի 120 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է խնդրի։ Չի կարելի ամեն անգամ այս թեման շահարկել և իզուր տեղը ատելության մթնոլորտ ձևավորել ու թշնամանք սերմանել», - ասաց Բաբկեն Թունյանը։