07/04/2021 18:04
Օսակայում COVID-19-ի պատճառով չեղյալ է հայտարարվել օլիմպիական ջահի փոխանցումավազքը
Օսակա պրեֆեկտուրայի նահանգապետ Հիրոֆումի Յոսիմուրան հայտարարել է, որ օլիմպիական ջահի փոխանցավազքը պրեֆեկտուրայում և հենց քաղաքում չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով:
«Այսօր մենք որոշում ենք կայացրեցրել, որ պետք է զերծ մնալ առանց անհրաժեշտության Օսակա պրեֆեկտուրայում փողոց դուրս գալուց: Ուստի մենք չեղարկում ենք օլիմպիական ջահի էստաֆետը, որը պետք է անցներ պրեֆեկտուրայի ճանապարհներով», - Յոսիմուրայի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Օլիմպիական կրակի փոխանցումավազքը մեկնարկել է մարտի 25-ին: Օսակա քաղաքում այն պետք է տեղի ունենար ապրիլի 13-ից 14-ը: