07/04/2021 11:17
Ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնողների թիվը
ՊԵԿ-ից հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը:
Այսպես, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:
Կոմիտեից հիշեցնում են, որ 2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: