08/04/2021 18:15
Facebook-ը նոր հավելված է մշակում Clubhouse-ի և Instagram-ի Live գործառույթներով
Facebook սոցիալական ցանցի ներքին մշակողները սկսել են նոր հավելվածի փորձարկում՝ Hotline-ի լսարանի հետ շփումների համար, հայտնում է Techcrunch պորտալը:
«Վեբ հավելվածը կարելի է բնութագրել որպես Instagram Live-ի և Clubhouse-ի հիբրիդ, քանի որ այն թույլ է տալիս հեղինակներին շփվել լսարանի հետ, որոնք այնուհետև կարող են հարցեր տալ տեքստի կամ աուդիոյի միջոցով:
Սակայն, ի տարբերություն Clubhouse-ի, մշակողները կարող են միջոցառմանը միացնել իրենց տեսախցիկները, միայն ձայն օգտագործելու փոխարեն», - գրում է պորտալը:
Hotline-ի գործարկման պահին յուրաքանչյուրը կարող է անվճար միանալ ծառայությանը, դրա լսարանը սահմանափակված չէ, չնայած նշվում է, որ հետագայում դա կարող է փոխվել։