08/04/2021 10:49
ԲՏԱ նախարարն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր
ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր, ռազմավարական խնդիրներ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայկ Չոբանյանը
«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել ենք փոխգործակցությանը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձել ենք նաև ռազմավարական խնդիրների», - գրել է նախարարը։