08/04/2021 18:06
Կոզակ. Կիևի կողմից Դոնբասում ռազմական գործողությունների մեկնարկը կդառնա Ուկրաինայի վերջի սկիզբը
Կիևի իշխանությունների կողմից Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծումն Ուկրաինայի համար կդառնա վերջի սկիզբը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
«Ես կարծում եմ, որ արդեն կան այդպիսի գնահատականներ, և սատարում եմ այն գնահատականները, որոնք առկա են նաև Ուկրաինայի ներսում, որ ռազմական գործողությունների մեկնարկն Ուկրաինայի վերջի սկիզբն է: Դա ինքնագնդակահարություն է, կրակոց ոչ թե սեփական ոտքին, այլ ծնոտին», - ասել է նա:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Դոնբասի տարածքում բնակվող իր քաղաքացիներին:
«Այսօր ամեն ինչ կախված է հրդեհի մասշտաբից: Եթե այնտեղ ստեղծվի Սրեբրենիցա, ինչպես մեր նախագահն է ասում, մենք, հավանաբար, ստիպված կլինենք պաշտպանվել», - ասել է նա:
ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի մղում Զելենսկուն սրել հակամարտությունը Դոնբասում, ասել է Կոզակը:
«Ինչ վերաբերում է ամերիկյան ազդեցությանը, ես մեծապես չեմ ուռճացնի արտաքին ազդեցությունը: Իհարկե, այսպես ասած, այս երիտասարդների համար ցանկացած արտաքին աջակցություն կարևոր է, բայց ոչ որոշիչ, նրանք դեռ առաջնորդվում են ներքաղաքական նկատառումներով», - ասել է նա:
«Չեմ կարծում, որ ամերիկացիները Զելենսկուն մղում են հողաթումբ, առաջին գիծ, որպեսզի նա փոխհրաձգություն սկսի Դոնբասի ներկայացուցիչների հետ, ամենայն հավանականությամբ, դա այդպես չէ», - ավելացրել է Կոզակը:
Նա կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղևորությունը Դոնբաս դժվար թե հանգեցնի իրավիճակի սրման Ուկրաինայի արևելքում, բայց Կիևը «խաղում է լուցկիով»:
«Չեմ կարծում, որ նրա [Զելենսկի] Դոնբաս ուղևորությունը կապված կլինի սրման հետ: Ի պատասխան առաջին հարցին՝ ես նշեցի, որ այսօր դժվար է կանխատեսել, թե որքան են այս երեխաները լուցկիով խաղալու: Դժվար է պարզապես կանխատեսել, թե որքան նրանք կխաղան: Այն, որ նա գնաց այնտեղ, նույն խաղի տարրն է», - ասել է Կոզակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկին ժամանել է Դոնբաս, որտեղ նա մտադիր է այցելել բանակի սահմանապահ դիրքեր ու հանդիպել ուկրաինացի զինվորականների հետ: