08/04/2021 14:10
Լավրովն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին անվանել ոչ հուսալի գործընկերներ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին համարում է անվստահելի գործընկերներ, որոնց վրա հույս դնել չի կարելի, հայտնում է РИА Новости-ն:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է հույսը դնի իր վրա:
«Նաև պետության կենսապահովման կարևորագույն ոլորտներում մենք չենք կարող ապավինել նրանց (ԱՄՆ և նրա դաշնակիցներին՝ խմբ.) տրամադրություններին», - ասել է դիվանագետը: