08/04/2021 17:31
Լեհաստանում գրանցվել է COVID-19-ի հետևանքով օրական մահերի հակառեկորդ
Լեհաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսից մեկ մահացել է 954 մարդ, ինչը համավարակի ամբողջ ժամանակահատվածի համար առավելագույն օրական ցուցանիշն է:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Լեհաստանի դեպարտամենտին:
Լեհաստանում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը հասել է 56 659-ի:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր հետազոտությունները հաստատել են կորոնավիրուսի առկայությունը 27 887 մարդու մոտ:
Համավարակի սկսվելուց ի վեր Լեհաստանում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 2 499 507: