08/04/2021 16:32
ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքից զորքերը դուրս բերելու պատրաստակամության մասին
«Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիան և Իրաքի իշխանությունները բանակցություններ են վարել օտարերկրյա զորքերը դուրս բերելու հնարավորության շուրջ: Ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ, կողմերը պայմանավորվել են, որ դա հնարավոր է, բայց պայմանները կբանակցվեն:
«Հաշվի առնելով Իրաքի անվտանգության ուժերի ընդլայնված կարողությունները, կողմերը հաստատել են, որ ԱՄՆ և կոալիցիոն ուժերն այժմ կենտրոնացած են ուսուցման և խորհրդատվության վրա, այդպիսով հնարավորություն տալով մնացած զորքերը տեղափոխել Իրաքից, ընդ որում՝ ժամանակացույցը պետք է սահմանվի առաջիկա տեխնիկական բանակցություններում», - ասված է հայտարարության մեջ:
Իրաքից զորքերի դուրսբերման շուրջ բանակցությունները սկսվել են անցյալ տարվա հունիսին: