08/04/2021 12:43
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ապահովել են գազատարի վերականգման անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում գտնվող գազատարի վնասված հատվածի վերանորոգման և վերականգնման աշխատանքների գործընթացի ամբողջական անվտանգությունը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորներին հաջողվել է ուսումնասիրել տարածքի վնասված հատվածները և խողովակներում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որից հետո Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները վերանորոգման ծառայության ներկայացուցիչներին ուղեկցել են վթարի վայր:
Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հումանիտար օգնության առաքումը, մասնավորապես՝ Ասկերանի շրջանում գտնվող Խնածախ բնակավայր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները 145 տոննա բեռ են հասցրել սոցիալական և բնակելի օբյեկտների, ինչպես նաև էներգիայի և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար:
Ակցիայում ներգրավված էին 15 ռազմական բեռնատար և այլ մեքենաներ, որոնք ուղեկցվում էին Մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից: