08/04/2021 11:57
Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստին Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։
«Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար», - ասաց նա:
Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից. նա նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։