08/04/2021 16:13
Գերմանիան երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ-ի հետ «Սպուտնիկ V»-ի մատակարարման հնարավորության վերաբերյալ
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության հետ COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու շուրջ բանակցություններին: Միևնույն ժամանակ, դեղամիջոցի գնման վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կապված կլինի եվրոպական կարգավորիչի որոշման հետ, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպան հայտնել է, որ Բեռլինն ինքը կսկսի նախնական բանակցությունները Մոսկվայի հետ:
Երկրի հիմնական հետաքրքրությունն այն է, թե պատվաստանյութերի ինչ ծավալներ է Ռուսաստանը պատրաստ տրամադրել:
Շպան ավելացրել է, որ Գերմանիան կսկսի գնել ռուսական պատվաստանյութը միայն Դեղերի եվրոպական գործակալության հաստատումից հետո:
Այս պահին նշված չէ «Սպուտնիկ V»-ի մատակարարումների մեկնարկի հնարավոր ժամկետը: