09/04/2021 10:56
Գերիների հարազատները վաղ առավոտից փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները (Տեսանյութ)
Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատներն այսօր՝ ժամը 6-ից, փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները։
Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել իրենց տղաներին։
«Փակ ենք պահելու ճանապարհը մինչև մեր երեխեքին բերեն։ Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն։ Մեզ ոչ մի խոստում պետք չէ, չենք գնալու, մինչև երեխեքին չբերեն», - ասացին գերիների հարազատները։
Նշենք, որ «Էրեբունի» օդանավակայանում մինչև ուշ գիշեր բավական լարված իրավիճակ էր․ մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Բաքվից ինքնաթիռը դատարկ էր ժամանել Երևան։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձ կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Անհետ կորած զինծառայողների հարազատներն էլ երեկվանից փակ են պահում ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։