09/04/2021 15:51
Հոնկոնգը հետաձգել է AstraZeneca-ի գնումը
Հոնկոնգի իշխանությունները հետաձգել են AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի 7.5 միլիոն չափաբաժնի գնումը: Այդ մասին գրում է South China Morning Post թերթը:
«Հիմնական պատճառն այն է, որ մենք արդեն ունենք [այլ պատվաստանյութերի] պաշարներ», - մեջբերում է Առողջապահության քարտուղար (նախարար) Սոֆիա Չենի խոսքերը:
Նա ընդգծել է, որ «այս տարի դեղորայքի մատակարարման կարիք չկա»՝ չնայած անցյալ տարի Հոնկոնգը 7,5 միլիոն չափաբաժնի մատակարարման պայմանագիր էր կնքել:
Կառավարության աղբյուրը հայտնել է, որ պատվերը չի չեղարկվելու, և հետաձգվել է մինչև արտադրողը վերջնական պատվաստանյութը պատրաստի և բարձրացնի դրա արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ: