09/04/2021 09:59
«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ քաղաքական դիակները երբեք չեն վերակենդանանում. Արա Սաղաթելյան
«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ։ Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու հարցին, Սաղաթելյանն ասել է. «Մենք ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ այս ընտրությունները կկայանան։ Ուստի, երբ որ միանշանակ կլինի, որ այս ընտրությունները կկայանան, այդ պահին մենք կկողմնորոշվենք շատ սեղմ ժամկետում, և, իհարկե, դուք դրա մասին կիմանաք»։
- Իսկ Դուք չե՞ք տեսնում այն ռիսկը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հունիսի 20-ին կեղծիքով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, մարդկանց մանիպուլացնելով կամ դեռևս ունեցած վստահության հաշվին նորից գալ իշխանության և լեգիտիմացնել իր գոյությունը։
- Գիտե՞ք, ես անձամբ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի վստահությունը, որովհետև ես շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր վստահել և հավատացել են, հասկացնել, թե ինչ մեծ սխալ են գործել: Դրա մասին են վկայում վարչական ռեսուրսով մի կերպ կազմակերպվող նրա մարզային այցերը: Ես վստահ եմ, որ մարդկանց մեծամասնությունն արդեն հասկացել է, որ Նիկոլի հետ ապագա չկա: Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ քաղաքական դիակները երբեք չեն վերակենդանանում։ Քաղաքական դիակները մաքսիմում դառնում են քաղաքական խրտվիլակներ, ինչ-որ մեկի ձեռքում կատարում են ինչ-որ ֆունկցիա, հետո նետվում են պատմության աղբանոցը։
- Ձեր նշած այդ «քաղաքական դիակը», սակայն, մինչև հիմա շնչում է, նույնիսկ արտաշնչում է։
- Շնչում-արտաշնչում է, դա իր կենդանական բնույթն է․ կարող է շնչել և արտաշնչել։ Նա որպես երկրի ղեկավար այլևս գոյություն չունի, կապիտուլյանտի կնիքը ցմահ դաջված է նրա ճակատին, իսկ մեր զոհված տղերքի արյունը նրա ձեռքերին է: