09/04/2021 16:51
Չինաստանը կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին
Չինաստանը պատասխան միջոցներ է պատրաստում մի շարք չինական տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին ի պատասխան, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի հայտարարությանը:
«Չինաստանն անհրաժեշտ հակաքայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների նման գործողություններին, մենք մտադիր ենք ամուր պաշտպանել մեր ձեռնարկությունների օրինական շահերը», - ասել է Լիցզիանը: