09/04/2021 18:05
Լե Պենն առաջադրվելու է Ֆրանսիայում նախագահական ընտրություններում
«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել 2022 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է ուրբաթ՝ ապրիլի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը:
2017-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Լե Պենը պարտվեց Ֆրանսիայի գործող առաջնորդ Էմանուել Մակրոնին:
Քաղաքական գործչի խոսքով՝ չնայած իր քարոզարշավից հետո անհաջող բանավեճին, ֆրանսիացիները հասկացել են, որ ինքն ուժեղ թեկնածու է:
«Ուստի ես նորից թեկնածու կլինեմ նախագահական ընտրություններում՝ 2022 թվականին», - ընդգծել է Լե Պենն՝ ավելացնելով, որ անցկացվող հարցումները վկայում են իր հավանական հաղթանակի մասին: