09/04/2021 17:51
Եվրոպայի լիգայում առանց հագուստի տղամարդը ներխուժել է խաղադաշտ
Եվրոպայի լիգայի եզրափակչի առաջին քառորդի «Գրանադա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին խաղում խաղադաշտ է դուրս եկել ամբողջովին մերկ տղամարդ: Դեպքի տեսանյութն ու լուսանկարները տեղադրվել են Twitter-ում:
Կարանտինի սահմանափակումների պատճառով հանդիպումն անցել է առանց հանդիսատեսների, բայց առանց հագուստի մի տղամարդ կարողացել է դուրս գալ խաղադաշտ:
Տղամարդը խաղադաշտ է վազել հանդիպման 21-րդ րոպեին, ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: