09/04/2021 11:26
Հնդկաստանում ոստիկանությունը ոչնչացրել է չորս ահաբեկչի
Հնդկական Ջամմու և Քաշմիր երկրամասի Շոպիան քաղաքում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է չորս ահաբեկիչ, հայտնում են ոստիկանութունից:
Բախումը սկսվել է նախորդ գիշերը, երբ բանակի, ոստիկանության և Հնդկաստանի կենտրոնական պահուստային ոստիկանության ուժերը շրջապատել էին Ջան Մոհալլայի տարածքը՝ այնտեղ զինյալների ներկայության մասին տեղեկությունների հիման վրա: Սկսված կրակոցների հետևանքով երեք ահաբեկիչ է ոչնչացվել, ևս չորս ոստիկան՝ վիրավորվել է: Եվս երկու ահաբեկիչ թաքնվել էին տներից մեկում: Շարունակվող գործողության ընթացքում մեկ այլ ահաբեկիչ ևս ոչնչացվել:
Թակարդում հայտնվծ գրոհայինների թվում է «Ալ-Քաիդա» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հրամանատար Անսար Ղազվաթ-ուլ-Հինդը, որը գործում է տարածաշրջանում «Ջեյշ-է-Մուհամեդ» ահաբեկիչների հետ միասին:
Հատուկ գործողությունը շարունակվում է, դրա շրջանակներում քաղաքում ինտերնետն անջատված է: