09/04/2021 19:14
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում կարգավորման խնդիրը, ուրբաթ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը՝ իրավիճակի հետագա կայունացումն ապահովելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին շփումների արդյունքների մասին: Փոխադարձ կարծիք է արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Ռուս-թուրքական բեղմնավոր երկխոսությունը նախատեսվում է շարունակել տարբեր ձևաչափերով», - հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: