09/04/2021 21:39
Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. ԳՇ պետի հետ հանդիպման մասնակից
Գլխավոր շտաբի պետն ու գեներալիտետը բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, լրագրողներին ասաց ԳՇ պետի և գեներալների հետ հանդիպմանը մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը։
«Գլխավոր շտաբի պետն ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել: Ակնկալիքներ չկան: Ասում են՝ աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա։ Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին», - ասաց նա։
Պաշտպանության նախարարը հանդիպմանը չի մասնակցել։