09/04/2021 12:56
ՊՆ-ն հերքում է. ապրիլի 8-ին ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի ժամանել Երևան
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։
«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ», - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը Aysor.am-ին չի մեկնաբանել՝ ո՞ւմ է երեկ Բաքվից տեղափոխել ռուսական ինքնաթիռը Հայաստան:
Հիշեցնենք՝ երեկ «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Դրանից հետո ծնողները միացել են Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողներին. անհայտ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։ ՊՆ-ից մինչ այս պահը որևէ մեկը չի մոտեցել ծնողներին։