09/04/2021 14:11
Տրագեդիայի վրա փորձել են PR անել. Էդմոն Մարուքյանը՝ գերիների վերադարձի լուրերի մասին
Պաշտոնական տեղեկատվություն չի եղել, որ ռազմագերիներ են փոխանցվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բամբասանքներ կամ ակնկալիքներ են եղել: Փորձեցին այդ թեմայով PR անել, բայց թարս բան ստացվեց: Ես վտահ եմ, որ գիտեին՝ նման բան չկա: Տրագեդիայի վրա փորձել են PR անել, բայց չի ստացվել», - ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց.
«Ի՞նչ գիտեք՝ ինչի համար է գնացել: Կարողա հա էլ գնա»: