09/04/2021 11:43
Սիցիլիայում մաֆիայի դեմ գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ
Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել անցած գիշեր Սիցիլիայի Մեսինա նահանգում ոստիկանության, կարաբինիերի և իտալացի ֆինանսական գվարդիայի կողմից կազմակերպված հանցավորության դեմ համատեղ հատուկ գործողության ընթացքում, լրագրողներին հայտնել է կարաբինիերի ներկայացուցիչը:
Մեսինայի մաֆիայի դեմ պայքարի վարչության կարգադրությամբ՝ թիրախավորվել են մաֆիայի մի քանի հզոր կլաններ, որոնցից մեկը ղեկավարում էր բոսս Ջովաննի Լո Դուկան, որը վերջերս ազատ էր արձակվել 13 տարվա բանտարկություն կրելուց հետո: Այժմ նա կրկին ձերբակալվել է, և նրա հետ բանտ են ուղարկվել 20 անձինք, որոնք զբաղվում են տարբեր տեսակի քրեական բիզնեսով: Նրանց հանցակիցներից ևս 10-ը ներկայումս գտնվում են տնային կալանքի տակ:
Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել մաֆիայի գործողություններին մասնակցելու, շորթում, թմրանյութերի վաճառք, առևանգում կազմակերպելու, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ապօրինի զենք պահելու, կրելու և այլ հանցագործություններ համար: