09/04/2021 13:40
ԱՄՆ-ում պատվաստումների երկու կենտրոն է փակվել կողմնակի ազդեցության պատճառով
ԱՄՆ-ում Johnson & Johnson ընկերության դեղամիջոցներով կորոնավիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստումների երկու կենտրոն ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը` մի քանի տասնյակ մարդկանց մոտ հայտնաբերված պատասխան ռեակցիայի պատճառով: Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 8-ին, գրում է Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ Հյուսիսային Կարոլինայում և Կոլորադոյում պատվաստումների կենտրոնները դադարեցրել են աշխատանքը:
«Առաջինը դադարել է գործել պատվաստված մարդկանց շրջանում կողմնակի էֆեկտների 18 դեպքից հետո», - ասվում է հաղորդագրության մեջ: «Երկրորդ կենտրոնը ժամանակավորապես փակվել է պատվաստված տասը անձանց բողոքներից հետո, որոնց ախտանիշները տատանվում էին գլխապտույտից մինչ սրտխառնոց»:
Johnson & Johnson-ի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ուշադիր ուսումնասիրում են պատվաստանյութի պատճառած կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ցանկացած հաղորդագրություն: