09/04/2021 16:06
Մահացել է Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
Կյանքի 100-րդ տարում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: Այս մասին Twitter-ում հայտնել է Բուքինգհեմյան պալատը:
«Խորը ցավով Նորին Մեծություն Թագուհին հայտարարել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս թագավորական մեծություն արքայազն Ֆիլիպի մահվան մասին», - ասված է հայտարարության մեջ:
Արքայազնը կյանքից հեռացել է այսօր առավոտյան Վինձորի դղյակում՝ Բերքշիրում բրիտանական միապետերի նստավայրում: