09/04/2021 17:18
ԱՄՆ–ում բնակչության 1/5 մասը պատվաստվել է COVID-ի դեմ
ԱՄՆ-ում ապրիլի 8-ի դրությամբ շուրջ 66 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. դա երկրի բնակչության մեկ հինգերորդ մասն է: Այս մասին են վկայում ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալները:
Միևնույն ժամանակ, այդ պատվաստանյութերի միայն առաջին չափաբաժինն է ստացել 112 միլիոն մարդ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ չափահաս բնակչության 90% -ը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ մինչ ապրիլի 19-ը: