10/04/2021 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1009 դեպք, մահացել է 31 մարդ
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 202 167 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1009-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 180 160 (+1020) մարդ, այս պահին բուժվում է 16 315 (+58):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4672 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3720 (+23), իսկ այլ պատճառներով՝ 952 (+8):
Վերջին մեկ օրում մահացել է 31 մարդ: