12/04/2021 20:11
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների
Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում 1939 զոհված զինծառայողների ընտանիքների, 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողների և 1055 անհետ կորած զինծառայողների ընտանիքների։
Այդ մասին տեղեկացնում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը, որն այսօր հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները։
Նա նշել է, որ վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից: