12/04/2021 11:00
ԵԽ-ն կքննարկի հայ գերիների վերադարձի հարցը. ՄԻՊ
Եվրոպական խորհրդարանում այսօր հայ գերիների վերադարձի հարցով քննարկում է նախատեսվում, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը», - նշված է հաղորդագրության մեջ: