12/04/2021 13:03
Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է այցելել Ադրբեջան
Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարել է «Пул первого» Telegram ալիքը: Հիմնական բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի:
«Այս շաբաթ Լուկաշենկոն մեկնում է Ադրբեջան: Ալիևի հետ բանակցությունների հիմնական մասը նախատեսված է չորեքշաբթի», - գրել են ալիքի հեղինակները:
Նախատեսված է երկու հանդիպում. առաջինը` Բաքու ժամանելուն պես, իսկ հիմնականը` չորեքշաբթի: Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին պետք է մեկնի Ադրբեջան:
Բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափով:
Կքննարկվեն արդյունաբերական համագործակցությունը, սննդի ոլորտում իրականացվող ծրագրերը, առողջապահության, գիտատեխնիկական, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը:
Անցյալ տարի Ադրբեջանը դարձել է Բելառուսի այլընտրանքային նավթի հիմնական աղբյուրներից մեկը` ռուսական խոշոր ընկերություններին հումքի մատակարարումների դադարեցման ֆոնին:
Մատակարարվել է շուրջ 1 միլիոն տոննա նավթ: Այս տարի Ադրբեջանից հումքի գնումները շարունակվել են: