12/04/2021 12:55
Հայաստանը «Sputnik V» պատվասատանյութի համատեղ արտադրության համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում. Ավանեսյան
Հայաստանը «Sputnik V» պատվասատանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հերքեց լուրերը, թե Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի՝ համատեղ արտադրության առաջարկից:
«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են տանում Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու համար: Ես հույս ունեմ՝ մեր դեղագործական ընկերությունները, գնահատելով պատվաստանյութի արտադրության կարևորությունը, շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել», - նշեց Ավանեսյանը: